Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման՝ հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո Իսրայելի զինված ուժերը ծրագրում են ստեղծել 347 տեղական ինքնապաշտպանական ջոկատներ քաղաքներում, ավաններում և գյուղերում։ Այս մասին հաղորդում է Yedioth Ahronoth պարբերականը։
Հաղորդվում է, որ Իսրայելի բնակիչները զանգվածաբար գրանցվում են նոր կազմավորումներում։ Այդ ջոկատները կլինեն Իսրայելի պաշտպանության բանակի կառուցվածքում և կենթարկվեն թիկունքի հրամանատարությանը։ Կամավորներն ստանում են անհրաժեշտ հանդերձանք և հրազեն, ինչպես նաև անցնում են հատուկ պատրաստություն։
Ինչպես նշում է պարբերականը, նախկինում ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծվում էին միայն սահմանային գոտում, սակայն պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից հետո այդ նախաձեռնությանը միացել են նաև երկրի մյուս շրջանների բնակավայրերը։ Վերջին շաբաթվա ընթացքում նման կազմավորումներ են ստեղծվել 15-ից ավելի բնակավայրերում։
Կամավորների թվում կան բանակում ծառայության փորձ ունեցողներ և պաշտոնաթող ոստիկաններ։ Ենթադրվում է, որ նոր կազմավորումները կօգնեն ոստիկանությանը և Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին։









































