Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Ucom-ի ֆիքսված ծառայությունները հասանելի են նաեւ Գավառում

«Յուքոմ» ընկերությունը շարունակում է ընդլայնել իր ֆիքսված ցանցը՝ այս տարի կառուցելով այն ոչ միայն Գորիսում, այլև Գավառում։ Այսուհետ նաև Գավառի ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ բաժանորդները կարող են օգտվել նորագույն տեխնոլոգիաների գործարկմամբ կառուցված օպտիկամանրաթելային ցանցի բոլոր առավելություններից։ Գավառցիները նույնպես կկարողանան միավորել իրենց ֆիքսված և շարժական կապի ծառայությունները մեկ փաթեթում և մինչև դեկտեմբերի 31-ը Unity 9000 մարզային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում ամսական ընդամենը 8000 դրամի դիմաց ստանալ մինչև 150 Մբիթ/վրկ արագությամբ տան ինտերնետ, 210-ից ավելի  հեռուստաալիք, 20 ԳԲ շարժական ինտերնետ, ամենահայտնի բջջային հավելվածներից օգտվելու հնարավորություն՝ առանց մեգաբայթերի սպառման, և 1000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա զանգելու համար։

Ամենամեծ՝ Սուպեր Unity 20000 սակագնային փաթեթին է միացել Գավառի բնակիչ Դավիթ Մուրադյանը, որի ընտանիքը մեկ ընդհանուր փաթեթով 6 ամիս շարունակ անվճար կվայելի մինչև 500 Մբիթ/վրկ արագությամբ տան ինտերնետ, 210+ հեռուստատեսային ալիքներ, այդ թվում՝ 4K որակի և կունենա հնարավորություն ձեռք բերելու հատուկ գին ունեցող մինչև 4 Սուպեր SIM-քարտ՝ շատ րոպեներով ու մեգաբայթերով։ Բացի այդ, Դավթի ընտանիքն ստացել է նաև նորագույն սերնդի Wi-Fi 6 սարք, որը կապահովի տան ինտերնետի ավելի արագ ու սահուն փորձառություն։

«Այսօր կյանքն ստիպում է, որ ընտանիքում լինի թե՛ ինտերնետ կապ, թե՛ հեռախոսակապ, թե՛ հեռուստատեսություն։ Ուրախ եմ, որ Յուքոմը հասանելի է դարձնում մարզերում հենց մարզային Unity-ն», – նշել է Գավառում «Յուքոմի» Սուպեր Unity փաթեթին միացած բաժանորդ Դավիթ Մուրադյանը։

«Մենք խոստացել ենք մեր սիրելի բաժանորդներին, որ այս տարվա ընթացքում «Յուքոմ» ընկերությունն ընդլայնելու է ֆիքսված ցանցը՝ մուտք գործելով մարզային քաղաքներ։ Դուք ականատեսն եղաք ցանցի կառուցմանը Գորիսում, իսկ հիմա արդեն Գավառում։ Առջևում դեռ շատ քաղաքներ ու աշխատանք կա։ Ընդգծեմ, որ Գավառի մեր ապագա բաժանորդների համար ունենք երկու հատուկ առաջարկ։ Միանալով Unity 7000 կամ Unity 9000 մարզային փաթեթներից որևէ մեկին 12 ամսով՝ բաժանորդները 3 ամիս անվճար կօգտվեն ծառայությունից։ Ավելին, Unity 9000-ին 12 ամսով միանալու դեպքում ամսվճարը կկազմի 8000 դրամ 9000-ի փոխարեն: Խորհուրդ եմ տալիս մեր ապագա բոլոր բաժանորդներին միանալ Յուքոմին ու վայելել բոլոր ծառայությունները», – մանրամասնել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Իր՝ Գավառ այցի շրջանակներում Ռալֆ Յիրիկյանն այցելել է նաև Գավառի պետական համալսարան, որի հարյուրավոր ուսանողները հնարավորություն են ստացել հենց իրենց կրթօջախում անվճար օգտվել Ucom-ի գերարագ ինտերնետից, որն առկա է համալսարանի բոլոր մասնաշենքերում։

«Գավառի պետական համալսարանի անունից խորին երախտագիտություն եմ հայտնում «Յուքոմ» ընկերությանը, ի դեմս գլխավոր տնօրեն պարոն Ռալֆ Յիրիկյանի՝ համալսարանի ուսանողների, դասախոսների, աշխատակազմի, հյուրերի համար հուսալի և գերարագ, անվճար համացանցային հասանելիություն ապահովելու, դրանով իսկ՝ կրթական, գիտահետազոտական գործընթացներում ժամանակակից տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններն արդյունավետ օգտագործելու և, իհարկե, հանրային ծառայությունների ոլորտում աշխատանքի նոր մշակույթ արմատավորելու համար։ Խորին շնորհակալություն մեր համագործակցության համար», – նշել է Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։

Հավելենք, որ Unity փաթեթների տեխնիկական միացումները Գավառում կիրականացվեն եռօրյա ժամկետում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում