Լոնդոնում բացվել է Եվրոպայի ամենամեծ առևտրի կենտրոնը, որտեղ տեղակայվել են 300 խանութներ, 70 ռեստորաններ ու 14 կինոդահլիճներ:
Ինչպես նշում է Sky News-ը, Westfield առևտրի կենտրոնում են տեղակայվել աշխարհահռչակ ընկերությունների խանութները` ինչպես Marks & Spencer, John Lewis, Apple, Next և այլն:
Առևտրի կենտրոնը գտնվում է Լոնդոնի Օլիմպիական կենտրոնի մոտ, որտեղ տեղի են ունենալու 2012թ-ի Օլիմպիական խաղերի մեծ մասը: Կենտրոնի կառուցման վրա ծախսվել է 1.45 միլիարդ ֆունտ-ստեռլինգ:







































