Դեռևս չեմ տեսնում ռազմավարություն, որի դեպքում արցախահայերի 80 տոկոսը կմնա Հայաստանում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց GTAI ընկության տարածաշրջանային գործընկեր Հայկ Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանի խոսքով՝ շուտով խնդիրներ են առաջանալու, առաջնային պետք է լինի աշխատատեղերի հարցը լուծել. «Արցախահայերի համար պետք է ձևավորել այնպիսի պայմաններ, որ սիրիահայերի նման չարտագաղթեն։ Արցախահայերի զգալի հատվածը ինքնազբաղված են եղել, կամ հանքարդյունաբերության ոլորտում են աշխատել, նրանց համաչափ բնակեցում է պետք»։ Մարտիրոսյանը կարծում է, որ տնտեսական իրավիճակը փոխելու համար ագրեսիվ քաղաքականություն չի տարվում. «Չենք օգտագործում բոլոր այն հնարավորությունները, որը կարող է կապող օղակ հանդիսանալ իրանական շուկայի տեսանկյունից։ Չկա ռազմավարական քաղաքականություն, որ առաջիկա 10 տարվա կտրվածքով գոնե հասկանանք՝ ԵՄ կապի շրջանակում ինչ զարգացում ենք ունենալու։ ԵՄ-ի ՍԵՊԱ համաձայնագիրը չի դնում մեզ երկընտրանքի առաջ, բայց դրա հնարավորություններից չենք օգտվում»։










































