Թայլանդի ոստիկաններն ու կամավորները փորձում են որսալ տասնյակ կոկորդիլոսների, որոնք փախուստի են դիմել «Հազարամյա քարերի այգի» ֆերմայից: Փախած կենդանիների թիվը չի նշվում: Այս մասին հաղորդում է գործակալությունը` հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին:
Կոկորդիլոսների քաշը կազմում է 400 կգ: Նրանց հաջողվել է փախուստի դիմել այն բանից հետո, երբ ջրհեղեղների պատճառով բարձրացել են այդ շրջանի գետերը: Նշվում է, որ այս ֆերմայում բնակվում են 2.8 հազար կոկորդիլոսներ, և այստեղ են այցելում հազարավոր զբոսաշրջիկներ:









































