Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով տոտալ անպատասխանատվություն է. «Ոչ մեկ իր մեղավորությունը չի ուզում ընդունել ոչ դիվանագիտական, ոչ ռազմական դաշտում։ Երբ ասում էին՝ կոռուպցիան բերելու է քայքայման, մեզ մեղադրում էին։ Հասարակությունը պետք է զգա իր պատասխանատվության աստիճանը։ Հասարակությունը խլեցվում է սարսափելի մեծ քարոզչությամբ»։
Իրավապաշտպանը շեշտեց՝ լյուստրացիա արեք և հրապարակեք այն մարդկանց անունները, որոնք չեն ծառայում ՀՀ-ին. «Ժողովուրդը մեղկ է, չգիտի՝ ում հետևից գնա։ Վրաստանն էլ չարեց լյուստրացիա և այսօրվա իշխանությունը չի ծառայում Վրաստանին։ Լյուստրացիան անխուսափելի է։ Հույս կա, որ վերջնականապես չենք կորի պատմության գրկում»։











































