Thursday, 02 07 2026
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է

38 միլիոնանոց Հայաստանի հավաքականը․ Լատվիան լուրջ կորուստներ ունի

«Տրանսֆերմարկետ» պարբերականի համաձայն հոկտեմբերի 12-ին Ռիգայում կայանալիք Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիայի դեմ հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքական հրավիրված 23 խաղացողների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է մոտ 38 միլիոն եվրո։ Մեր ազգային թիմի ամենաթանկ ֆուտբոլիստը շարունակում է մնալ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։ Վերջին թարմացումից հետո մեր ֆուտբոլիստի արժեքն ավելացել է ևս 3 միլիոն եվրոյով և կազմում է 15 միլիոն եվրո։ Այս տարվա սկզբին Սպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել էր 3 միլիոն եվրոյով կազմելով 12 միլիոն եվրո։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի հունիսին Սպերցյանի տրանսֆերային արժեքը ընդամենը 800 հազար եվրո էր։ 2 տարվա ընթացքում Սպերցյանի տրանսֆերը աճել է մոտ 19 անգամ ինչը փայլուն ցուցանիշ է։

Նշենք, որ հայ կիսապաշտպանն ամռանը ճանաչվել էր 2022/2023 թթ մրցաշրջանի Ռուաստանի լավագույն կիսապաշտպան։ Չմոռանանք, որ անցյալ տարվա դեկտեմբերին «Կրասնորդարի» կիսապաշտպանը ճանաչվել էր Հաայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Սպերցյանը խփել է երեք գնդակ։ Ամենաթանակ հայաստանցի ֆուտբոլիստների հաշվարկում երկրորդ տեղում շարունակում է մնալ Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ» թիմի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Վերջինիս տրանսֆերը կազմում է 7 միլիոն եվրո է։ Հայաստանի հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստների լավագույն եռյակում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ներկայացուցիչ Նաիր Տիկնիզյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքն վերջին թարմացումից հետո կրկնապատկվել է և կազմում է 5 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Տիկնիզյանը 14 խաղում 5 գնդակ է խփել և կատարել 3 գոլային փոխանցում։ Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի տրանսֆերն այս պահին 1․2 միլիոն եվրո է։ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ամռանը պայմանագիր կնքած Հրանտ Լեոն-Ռանոսի տրանսֆերային արժեքը կազմում է մեկ միլիոն եվրո։ Նույնքան է նաև «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ի տրանսֆերային արժեքը։ Մեր հավաքականի ավագ, ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքը ևս մեկ միլիոն եվրո է։ Նշենք,որ Ղազախական «Աստանայի» մեկ այլ պաշտպան Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը կազմում է 900 հազար եվրո։ 400 հազար եվրոյով ավելացել է Հայաստանի հավաքականի նորեկ «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տրանսֆերը և հիմա կազմում է 900 հազար եվրո։ 350 հազար եվրոյով էլ ավելացել է մեր հավաքականի և Կազանի «Ռուբինի» հենակետային կիսապաշտպան Ուգոչուկվու Իվույի տրանսֆերը և հիմա կազմում է 700 հազար եվրո։

«Կրասնոդարի» մեկ այլ ներկայացուցիչ 19-ամյա պաշտպան Գեորգի Հարությունյանի տրանսֆերային արժեքը գնահատված է 800 հազար եվրոյով։ Հունիսին մեր հավաքականում նորամուտը նշած «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևչի տրանսֆերը գնահատված է 200 հազար եվրոյով։ Այսպիսով, Լատվիայի դեմ հանդիպմանը հրավիրվածների շարքում ունենք մեկ միլիոն եվրո եւ ավելի տրանսֆերային արժեք ունեցող 7 ֆուտբոլիստներ։ Միլիոն եւ ավելի տրանսֆերային արժեք ունեցող հավաքականի 3 թեկնածուներ էլ տեղ չեն գտել Պետրակովի ցուցակում։ Լատվիայի հավաքական հրավիրված 25 ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 9․5 միլիոն եվրո։ Փաստորեն, ֆուտբոլիստների որակի առումով մեր հավաքականը մոտ 4 անգամ գերազանցում է մրցակցին։ Լատվիայի ազգային թիմում այս պահին կա մեկ միլիոն եվրո գերազանցող տրանսֆերային արժեք ունեցող մեկ ֆուտբոլիստ։

Խոսքը իտալական «Սպեցիայի» հարձակվող Ռայմոնդոս Կրոլիսի մասին է։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 2․5 միլիոն եվրո։ Նշենք, որ Հայաստանի հավաքականի դեմ խաղին ընդառաջ Լատվիան ունի լուրջ կորուստներ։ Վնասվածքների պատճառով խաղադաշտ դուրս չեն գա հարձակվող Վլադիսլավաս Գուտկովսկիսը և պաշտպան Ռայվյաս Անդրաս Յուրկովսկիսը։ Լատվիայի հավաքականի ավագ Քրիստերս Տոբերսը բաց կթողնի Հայաստանի հետ հանդիպումը որակազրկման պատճառով։ Նշենք, որ ենթախմբի ետնապահ Լատվիան ընթացիկ ընտրական փուլում միավոր չի վաստակել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում