Վճռաբեկ դատարանը մերժեց «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության հայցն ընդդեմ Վերաքննիչ դատարանի որոշման, ըստ որի` թերթը պարտավորվում է հերքում տպագրել ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լևոն Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ` նրանցից յուրաքանչյուրին վճարելով 2 միլիոն 44 հազար դրամ փոխհատուցում:
Տեղեկացնենք, որ փետրվար ամսին Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լևոն Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի հայցն օրաթերթի դեմ:










































