Հավանականությունը, որ առաջիկա 5 տարիների ընթացքում Հունաստանին դեֆոլտ է սպասվում, հավասար է 98%-ի: Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուին չհաջողվեց համոզել ներդրողներին, որ երկիրը կարող է դուրս գալ ներկայիս տնտեսական ճգնաժամից:
«Բոլորը սպասում են, որ ապագայում դեֆոլտ է լինելու, և ծանր ժամանակներ են լինելու»,- ասել է ներդրումային TF Market Advisors ընկերության հիմնադիր Փիթեր Չիրը: «Ակնհայտ է, որ տնտեսման կոշտ ծրագրերը չեն օգնում»,- հավելել է նա: Հունաստանի ղեկավարությունը կանխատեսում է, որ երկրի տնտեսությունն այս տարի կկրճատվի 5%-ով` Եվրամիության կողմից նախկինում կանխատեսված 3.8%-ի փոխարեն:







































