Ռուսաստանի Գերագույն դատարանը բավարարել է ՅՈՒԿՈՍ-ի գործով դատապարտված Պլատոն Լեբեդևի հայցը, որով նա բողոքարկել էր իր կալանքի երկարացման որոշումը: Հիշեցնենք, մայիսի 17-ին Պլատոն Լեբեդևը պետք է ազատ արձակվեր, բայց քանի որ դատարանը քննում էր նրա և Խոդորկովսկու քրեական մեկ այլ գործ, որոշում էր ընդունվել կալանքը երկարացնել մինչև օգոստոի 17-ը:
Փաստորեն, Լեբեդևն այդ 4 ամիսների ընթացքում պետք է լիներ ազատության մեջ և այնտեղ սպասեր դատարանի նոր որոշմանը, որով նա դատապարտվեց 13 տարվա ազատազրկման:
Գերագույն դատարանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ստորին ատյանների դատարաններն այս հայցը քննելիս թույլ են տվել օրենքի կոպիտ խախտում: Այս մասին հաղորդում է RIA-Nvosti գործակալությունը:









































