Wednesday, 10 06 2026
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը

Ucom-ն ընդդեմ «ԱրմենՏել»-ի

Այսօր` սեպտեմբերի 13-ին, ՀՀ ՏՄՊՊՀ նիստում հրապարակվեց «ԱրմենՏել» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Հանձնաժողովի դիտարկմամբ, ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը: Վարույթի հարուցումից հետո «ԱրմենՏել» ընկերությունը միջնորդությամբ դիմել է Հանձնաժողովին և տեղեկացրել, որ ընդունում է իրավախախտման փաստը և պարտավորվում է սեղմ ժամկետում վերացնել այն: Խախտումն ամբողջությամբ վերացնելու համար Հանձնաժողովը սահմանել է երկշաբաթյա ժամկետ՝ միաժամանակ ընկերությանը տալով խիստ նախազգուշացում:

«Յուքոմ» ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել դիմում-բողոք` «ԱրմենՏելի» դեմ

«Յուքոմ» ընկերությունը դիմել է Հանձնաժողով` դժգոհություն հայտնելով «ԱրմենՏել» ընկերության գործունեության դեմ: Խնդիրն այն է, որ «ԱրմենՏելը» իր բջջային ցանցից դեպի «Յուքոմ» ընկերության ֆիքսված ցանց կատարվող զանգերի սակագինը սահմանել է 99 դրամ՝ բոլոր սակագնային պլանների դիմաց, մինչդեռ իր ֆիքսված ցանց զանգահարելու դեպքում 1 րոպեի արժեքը, կախված սակագնային պլանից, կազմում է 29.99 դրամ, 39 դրամ և 59 դրամ: «Յուքոմ» ընկերությունը Հանձնաժողովին տեղեկացրել է, որ «ԱրմենՏելի» նման գործելաոճը առաջացնում է բաժանորդների դժգոհությունը և խոչընդոտում է շուկայում առողջ մրցակցային մթնոլորտի ձևավորմանը` ստիպելով բաժանորդներին հրաժարվել իրենց կողմից առաջարկվող ծառայություններից:
Սահմանված սակագնի պատճառով քաղաքացիները խուսափում են օգտվել բջջային օպերատորի միջոցով «Յուքոմ» ֆիքսված ցանց զանգահարելուց, ինչն էլ արհեստականորեն խոչընդոտում է շուկայում համեմատաբար նոր մուտք գործած ընկերության հեռախոսային ծառայությունների ընդլայնմանը:

Հանձնաժողովն ամրագրեց, որ «ԱրմենՏել» ընկերությունը սահմանել է խտրական գներ՝ առաջացնելով մրցակցային անհավասար պայմաններ

ՏՄՊՊՀ ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ «Շարժական կապի գլոբալ համակարգի (GSM) ծառայություններ» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող «ԱրմենՏել» ընկերության կողմից սահմանվել է խտրական գին՝ շուկայում առաջացնելով անհավասար մրցակցային պայմաններ: Հանձնաժողովի դիտարկմամբ, «ԱրմենՏելն» ունի որոշիչ դեր, քանի որ վերոնշյալ շուկայի ընդհանուր հասույթի մոտ 98 տոկոսը պատկանում է իրեն, իսկ բաժանորդների քանակը կազմում է 99 տոկոս:

«ԱրմենՏել» ընկերությունը ընդունել է նախորդ իրավախախտումների փաստը ևս և պատրաստակամություն է հայտնել վճարելու տուգանքը

«ԱրմենՏել» ընկերությունը միջնորդությամբ դիմել է Հանձնաժողովին և տեղեկացել, որ նախորդ որոշումներով ամրագրված խախտումներն ամբողջովին վերացվել են, ինչը նշանակում է, որ ընկերությունն ըստ էության ընդունում է այն փաստը, որ իրավախախտում է կատարել: Նշենք, որ Հանձնաժողովի կողմից «ԱրմենՏելի» նկատմամբ տուգանք սահմանող նախորդ 2 որոշումներն էլ, որոնցից մեկը կայացվել է գերիշխող դիրքի չարաշահման, իսկ մյուսը՝ անբարեխիղճ մրցակցության համար, վիճարկվել են դատական կարգով: Սակայն ընկերությունը տեղեկացրել է, որ հրաժարվում է բոլոր դատական հայցերից և պատրաստակամ է վճարելու տուգանքները: Ի դեպ, անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ Հանձնաժողովի կայացրած որոշումը Վարչական դատարանը թողել է անփոփոխ՝ այն համարելով հիմնավոր և իրավաչափ:
Այսպիսով, Հանձնաժողովի 2 որոշումներով «ԱրմենՏել» ընկերությունը պետբյուջե կվճարի 100 միլիոն դրամ գերիշխող դիրքի չարաշահման և 500 հազար դրամ՝ անբարեխիղճ մրցակցության համար:

Հիշեցնենք, որ անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ տուգանքը կիրառվել է նախորդ տարի՝ «Hi-Line» ծառայության վերաբերյալ գովազդվող տեղեկատվության և ծառայության տրամադրման իրական պայմանների միջև ակնհայտ անհամապատասխանության հետևանքով: Հանձնաժողովի նիստին ներկա ընկերության ներկայացուցիչները այն ժամանակ որոշումը որակեցին անհիմն, սակայն այսօր ոչ միայն ընդունում են իրավախախտման փաստը, այլև պարտավորվում են հետագայում բացառել նման գործելաոճը:
Նշենք, որ իր գործունեության ընթացքում Հանձնաժողովը տարբեր իրավախախտումների համար բազմիցս է տուգանել «ԱրմենՏել» ընկերությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում