Wednesday, 15 07 2026
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ

Տիկնիզյանի նպատակը․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կհայտնվի Եվրո-2024-ում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկիզյանը կարծում է, որ մեր գլխավոր թիմը կարող է նվաճել եկող տարի Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ի ուղեգիր։ «Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի, ամեն ինչ մեզնից է կախված։ Եթե հաղթենք մնացած բոլոր հանդիպումներում, ապա ամեն ինչ կարող է փոխվել։ Ինչպես ասում են՝ ամեն ինչ Աստծո կամքով է։ Պետք է պայքարել և պահպանել խմբից դուրս գալու հույսը մինչև վերջին պահը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին։ Հանուն նման մարդկանց, ովքեր հավատում և աջակցում են մեզ, մենք ցանկանում ենք դուրս գալ խաղադաշտ և տալ այն ամենը, ինչ ունենք»,- Metaratings.ru-ի հետ զրույցում ասել է հայ ֆուտբոլիստը։ Ռուսական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս մրցել էր «Զենիթի» հետ և դրամատիկ հաղթանակ տարել 2։1 հաշվով։Հանդիպման հերոս էր դարձել Տիկնիզյանը դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։Հայ ֆուտբոլիստն իր թիմի հաղթական գնդակը խփեց 90+1-րդ րոպեին։

Ինչև, փորձենք հասկանալ, որ դեպքում կարող է Տիկիզյանը նպատակը Հայաստանի հավաքականի հետ կարող իրականություն դառնալ։ Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներում Հայաստանի ազգային հավաքականը վաստակեց ընդամենը մեկ միավոր։ Այս մասվա սկզբին Թուրքիայի հետ արտագնա խաղում ոչ-ոքի 1։1 խաղալուց հետո, մեր ազգային թիմը Երևանում նվազագույն հաշվով զիջեց Խորվաթիային։ Գրանցված արդյունքը էականորեն բարդացրեց պայքարը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ «Մենք 4 խաղ ենք անցկացրել։ Թուրքիայի դեմ խաղից առաջ տղաներին ասել եմ, որ 5 եզրափակիչ է մեզ սպասվում։ Թուրքիայի դեմ եզրափակիչն անցանք։ Հիմա հերթը Խորվաթիայի դեմ եզրափակիչն է»,- վերջին հանդիպումից առաջ ասել էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։ Մեր գլխավոր թիմն ըստ էության պարտվեց եզրափակչում ինչը նշանակում է, որ եզրափակիչ փուլի ուղեգրի բանալին այլևս մեր ձեռքում չէ։ Փորձենք հասկանալ ինչ իրավիճակում է Հայաստանի հավաքականն այս պահին և ինչ հնարավորություններ կան խմբում առաջին կամ երկրորդ հորիզոնականում հայտնվելու։ Ներկայում մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Խորվաթիան, որն անց է կացրել 4 հանդիպում։ Նույնքան միավոր ունի նաև Թուրքիան, որը սակայն մեկ խաղա ավելի շատ է անցկացրել։ Ավելին, Խորվաթիայի հավաքականը երկրորդ տուրում մրցակցի հարկի տակ 2։0 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի նկատմամբ և անձական մրցավեճերի հաշվարկում առավելություն ունի։ Երրորդ տեղում Հայաստանի ազգային թիմն, որը 5 խաղից հետո ունի 7 միավոր։ 7 միավոր ունի նաև Ուելսը, որը վերջին խաղում հյուրընկալվելիս 2։0 հաշվով առավելության հասավ Լատվիայի նկատմամբ։ Փաստորեն, մրցաշարի ավարտից 3 տուր առաջ միանգամից 4 հավաքականներ հնարավորություն ունեն պայքարելու եզրափակիչ փուլի երկու ուղեգրերի համար։ Այս պահին շահեկան դիրքում են գտնվում Խորվաթիան և Թուրքիան, բայց Հայաստանն ու Ուելսը նույնպես տեսական՝ մաթամատիկական հնարավորություն ունեն ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու։

Վերջին երեք հանդիպումներում Հայաստանը հյուրընկալվելու է Լատվիային, Երևանում մրցելու է Ուելսի հետ, իսկ վերջին խաղում Զագրեբում ուժերն է չափելու Խորվաթիայի հետ։ Այս երեք հանդիպումներում 100 տոկոսանոց արդյունք ցույց տալու դեպքում Պետրակովի գլխավորած հավաքականը 99 տոկոսով կնվաճի Եվրո-2024 եզրափակիչ փուլի ուղեգիր։ Հայաստանի հավաքականի հիմնական խնդիրը մոտակա մրցակցին՝ Թուրքիային շրջանցելն է։ Հոկտեմբերի 12-ին մեր ազգային թիմը Ռիգայում խաղալու է Լատվիայի հետ, իսկ թուրքերը Զագրեբում մրցելու է Խորվաթիայի հետ։ Կա հավանականություն, որ արդեն մեկ ամսից Հայաստանի հավաքականը միավորների քանակով կհավասարվի Թուրքիային։ Հաղթելով Թուրքիային Խորվաթիան կնվաճի Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիր և վերջին երեք հանդիպումները մարզական առումով այլևս կարևոր նշանակություն չուն ունենա։ Նախավերջին խաղում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 18-ին կհյուրընալի Ուելսին, իսկ թուրքերը նոյեմբերի 15-ին սեփական հարկի տակ կմրցեն Լատվիայի հետ։

Վերջին տուրում էլ Տեղի կունենան Խորվաթիա-Հայաստան և Ուելս Թուրքիա հանդիպումները։ Կարճ ասած վերջին երեք խաղում անհրաժաշտ է, որպեսզի Թուրքիայի ազգային հավաքականը կորցնի առնվազն 5 միավոր։ Տեսկանորեն, եթե Հայաստանի հավաքականը հաղթի վերջին երեք խաղերում, իսկ Թուրքիան Խորվաթիայի զիջելուց հետո ոչ-ոքի խաղա Լատվիայի կամ Ուելսի հետ, մեր թիմը խմբում կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում