Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ցինիզմը իհարկե սահմաններ չունի։ Այստեղ ուզում եմ որոշ կարևոր դիտարկումներ անել, որոնք վերաբերվում են անվտանգության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանագրերով և համաձայնագրերով նախատեսված պարտավորութուններին։
2020 թվականից ի վեր Հայաստանը և Արցախը ենթարկվել են հարձակման, հայկական ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։
Մենք միշտ նշել ենք ՀԱՊԿ-ը որպես ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ռազմաքաղաքական համակարգ, որի գլխավոր գործառույթն է անդամ երկրի դեմ ագրեսիայի դեպքում հավաքական պատասխանը։
Մենք մշտապես նշում ենք Կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը, բայց ՀԱՊԿ-ը միակ շրջանակը չէ, որի ներքո Հայաստանը կարող է և ունի միջազգային հնարավորություն, պայմանագրային հանձնառություն իր գործընկեր պետությունների հետ խնդիրը բերել միջազգային հարթություն և ակնկալել միջազգային օժանդակություն։
ՀԱՊԿ-ից բացի Հայաաստանը Ռուսաստանի հետ ունի մի շարք պայմանագրեր և համաձայնագրեր, որոնք հենց վերաբերվում են նման պարագաներում Ռուսաստանի կողմից ազգային մակարդակով երկկողմ շրջանակով, երկկողմ խողովակով ռազմական միջամտություն՝ հօգուտ Հայաստանի։
2020թ․ պատերազմից ի վեր, Հայաստանը անպատասխան փորձել է գործարկել ներքոնշյալ բոլոր պայմանագրերը, որոնք են․
1997թ, Հայ-ռուսական բարեկամության Մեծ պայմանագիրը
1995թ․ Ռուսական ռամզակայանի մասին պայմանագիրը
1992թ․ Սահմանապահ զորքերի մասին պայմանագիրըը
2000թ․ Համատեղ ռազմական պլանավորման մասին համաձայնագիրը
2013թ, Ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագիրը
2015թ․ համատեղ օդային պաշտպանության մասին պայմանագիրը
2017թ, համատեղ ուժերի ստեղծման մասին համաձայնագիրը
Հատկապես ուզում եմ կանգ առնել վերջին համաձայնագրի վրա, որով սահմանվում է նաև բառացի մեջբերում եմ այն տարածքը որի շրջանակում ծագող որևէ մարտահրավերի կամ սպառնալիքի դեպքում կողմերից որևէ մեկի նկատմամբ կգործարկվի այս մեխանիզմը, և այդ տարածքը չի սահմանափակվում Հայաստանի Հանրապետության տարածքով, այլ բառացիորեն ներառում է կովկասյան Հավաքական անվտանգության այն մասը, որը ունի ընդհանուր քաղաքական, տնտեսական, վարչական, ֆիզիկաաշխարհագրական, ազգային մշակութային և այլ պայմանների ընդհանրության բնույթ, որի շրջանակներում գտնվում է կողմերից որևէ մեկի պաշտպանական ենթակառուցվածքի և ռազմավարական նշանակության օբյեկտների զգալի մասը և որտեղ կարող են ծավալվել և կիրառվել կողմերից մեկի ուժերը։
Վերջին պայմանագիրը ենթադրում է, որ պայմանագիրը տարածվում էր Արցախի տարածքի վրա։











































