Thursday, 18 04 2024
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում

Միքայել Մինասյանի ժամը

Թե ով կլինի Հայաստանի նախագահի աշխատակազմի նոր ղեկավարը, սկզբունքորեն այնքան էլ կարևոր հարց չէ: Փորձը ցույց է տալիս, որ իրականում այդ պաշտոնը Հայաստանում դե ֆակտո այդքան էլ էական նշանակություն չունի, քանի որ մեկը կարող է լինել աշխատակազմի ղեկավար, բայց իրականում նախագահի աշխատակազմը կարող է ղեկավարել բոլորովին այլ մարդ` նախագահի աշխատակազմում դե ֆակտո ունենալով առավել մեծ իշխանություն: Օրինակ, Արտաշես Թումանյանը երկար տարիներ ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմը, բայց իրականում Քոչարյանի աշխատակազմի երկրորդ մարդը` Քոչարյանից հետո, հանդիսանում էր Արմեն Գևորգյանը: Նույն կերպ էր նաև Սերժ Սարգսյանի աշխատակազմում` երբ Կարեն Կարապետյանը դրա ղեկավարն էր, աշխատակազմում դե ֆակտո ավելի մեծ էր Միքայել Մինասյանի ազդեցությունը: Հետևաբար, նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի պաշտոնը կարող է նաև այս անգամ լինել ոչ առաջնային, և իրական ղեկավարը կարող է ավելի թույլ լինել, քան օրինակ` Միքայել Մինասյանը, եթե, իհարկե, նա հենց ինքն էլ չդառնա աշխատակազմի նոր ղեկավար: Համենայնդեպս, Հայաստանի իշխանական դաշտում այսօր չկա մեկը, ով թվում է այնքան ազդեցիկ, որ կարող է իրապես քաղաքական մեծ կշիռ հաղորդել նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնին և այն դարձնել քաղաքական կյանքի իրական գործոն:

Բայց, որքան էլ տարօրինակ թվա, ներկայիս, կամ ավելի ճիշտ` արդեն նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի պաշտոնանկությունը, այդուհանդերձ, նշանակալից իրողություն էր իշխանական դաշտում: Բանն այն է, որ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում լինելով զգալիորեն թույլ` Կարեն Կարապետյանն, այդուհանդերձ, ուժեղ էր ընդհանուր իշխանական դաշտում, և իր քաղաքական ազդեցությունը տարածում էր այլ խողովակներով: Հետևաբար, նրա պաշտոնանկությունն առաջին հերթին հարված է այդ խողովակներին, մասնավորապես` Հանրապետական կուսակցության, այսպես ասած, միջանկյալ թևին: Ինչ է միջանկյալ թևը: Դա այն թևն է, որը կուսակցության «սկզբնաղբյուրի» հետ կապ չունի, բայց նաև չի հանդիսանում կուսակցության երիտասարդ կարիերիստների մաս: Խոսքը հիմնականում այն թաղային հեղինակություններին և մականունավորներին է վերաբերում, որոնք ՀՀԿ անդամ են դարձել 2006-07 թվականներին, երբ Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀԿ խորհրդի նախագահ: Նա իր հետ կուսակցականացրեց մի շարք թաղային ու մականունավոր հեղինակությունների, որոնք մինչ այդ ազդեցիկ դիրք էին գրավել իշխանական համակարգում: Այդպիսով, Սարգսյանը փորձեց իրենով անել ՀՀԿ-ն և նվազեցնել Անդրանիկ Մարգարյանի թևի ազդեցությունը: Դա նրան հաջողվեց` բավական արդյունավետ կերպով, իսկ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո էլ Սերժ Սարգսյանի համար այդ խնդիրն ընդհանրապես վերացավ, քանի որ, կորցնելով իրենց բուն առաջնորդին, այսպես կոչված, գաղափարական հանրապետականները կատարելապես հպատակվեցին Սերժ Սարգսյանին, էլ չասած, որ նրանք նույնիսկ Անդրանիկ Մարգարյանի կենդանության օրոք էին պատրաստ հանձնվել Սարգսյանին, ու Մարգարյանին էլ հանձնել իրենց հետ, միայն թե Սարգսյանն իրենց իշխանություն ու հարստություն ապահովեր:

2006-07 թվականներից հետո արդեն գործ ունեինք բոլորովին այլ, լիովին քրեա-օլիգարխացված ՀՀԿ-ի հետ: Կարեն Կարապետյանի հրաժարականը հարված է հենց ՀՀԿ-ին, քանի որ այդ քրեաօլիգարխիկ բաղադրիչներից մեկն էլ հենց Կարեն Կարապետյանն էր: Այլ կերպ ասած` մտնելով ՀՀԿ և լուծելով կուսակցությունն իրենով անելու խնդիրը, Սերժ Սարգսյանն այժմ կարծես թե լուծում է այլ խնդիր, փորձելով արդեն ձևավորել միմիայն իր ՀՀԿ-ն, ինչի համար նրան անհրաժեշտ է կազմաքանդել կուսակցության քրեաօլիգարխիկ առանցքը: Բանն այն է, որ 2006-07 թվականների մոդելով` Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ն դարձրեց բաժնետիրական ընկերություն, որով պատրաստվում էր լուծել իշխանությունը Քոչարյանից ժառանգելու հարցը: Բայց, ինչպես պարզվեց, Քոչարյանը ամենևին էլ մտադիր չէ Սերժ Սարգսյանին իշխանություն ժառանգել: Իրավիճակը կտրուկ փոխվեց, և հիմա պարզ է, որ Սերժ Սարգսյանն իշխանություն ունենալու համար նախ պետք է ՀՀԿ բոլոր բաժնետերերին տեր դառնա, որպեսզի հետո կարողանա տեր լինել իշխանությանը: Որովհետև ՀՀԿ բաժնետերերը, որոնք կուսակցություն մտան իր հետ, ոչ միայն դիվիդենտներից էին բաժին ուզում, այլ նաև հենց կոնկրետ իշխանությունից:

Սարգսյանը թերևս կարող էր տալ այդ բաժինը, բայց նախ պետք է իշխանություն ունենար, որ հետո դրանից բաժին տար մյուսներին: Իսկ դա ունենալու համար էլ հարկավոր էր ամբողջական իշխանություն ունենալ ՀՀԿ-ում: Այդպիսի շրջան ստացվեց Սերժ Սարգսյանի համար Ռոբերտ Քոչարյանի շնորիվ, նա, ինչպես երևում է, ավելի ու ավելի է հակվում իշխանությունը պահելու որոշմանը: Թվում է, թե Սերժ Սարգսյանի համար մեծ վտանգ է ՀՀԿ-ի ներսում նեղացնել բավական ազդեցիկ մի տարրի, որը եթե նրա դեմ դուրս գա, կարող է էական խնդիրներ առաջացնել: Ի վերջո, այդ տարրը կարող է նեղանալ և գնալ Ռոբերտ Քոչարյանի հետևից, որը նրանց կարծես թե ավելի քիչ էր նեղացնում: Բայց, իշխանական համակարգում իրավիճակն իսկապես ցայտնոտային է, երբ ժամանակ չկա, բայց չկան անվտանգ քայլեր նույնպես: Իսկ Սերժ Սարգսյանը հարկադրված է քայլեր անել, այլապես քայլ չանելը պակաս վտանգավոր չէ, քան նրա ամենավտանգավոր քայլը: Ներկայումս նա պետք է առաջնորդվի վտանգներից փոքրագույնի սկզբունքով, որովհետև անվտանգության հարցը առնվազն այժմ օրակարգից դուրս է բոլոր կոնֆիգուրացիաների պարագայում: Բայց, դա էլ, երևի թե, հանդիսանում է Հայաստանի ներկայիս իրավիճակի հմայքը, երբ որևէ մեկի համար, այդ թվում` անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնողի, անվտանգության երաշխիքներ չկան, ինչը նրանց ստիպում է կանգնել «կամ-կամ» վիճակի առաջ: Իսկ Հայաստանի ճահճացած և կարծրացած մթնոլորտը, թերևս, հնարավոր է կոտրել հենց այդպես, բոլորի առաջ սրությամբ դնելով սեփական կաշվի փրկության հրամայականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում