Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Իրաքի հեռավոր արևմտյան շրջաններից մեկում հայտնաբերվել են 22 շիա ուխտավորների դիակներ: Այս մասին հայտնել են իրաքցի երկու պաշտոնյաներ, որոնք հավելել են, որ բոլոր ուխտավորները գնդակահարվել են:
Գործակալության զրուցակցի խոսքերով` ուխտավորները մեկնել էին Իրաքի հարավում գտնվող շիաների Քերբելա ուխտավայրից դեպի Սիրիա: Նախնական տեղեկություններով` անհայտ անձինք ուխտավորներին դուրս են բերել ավտոբուսից և սպանել: Սպանությունը տեղի է ունեցել հիմնականում սուննի մուսուլմաններով բնակեցված շրջանում: Բոլոր ուխտավորները տղամարդիկ էին:









































