Անգոլայից ժամանած սևամորթ գեղեցկուհին դարձել է հաղթողը «Միսս Տիեզերք 2011» մրցույթի, որն այս օրերին տեղի էր ունենում բրազիլական Սան Պաուլոյում: Երկրորդ տեղում է 23-ամյա ուկրաինուհի Օլեսյա Ստեֆանկոն, որը համարվում էր հաղթողի ամենահավանական թեկնածուն:
Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցում էր ավելի քան 80 երկիր։ Եզրափակիչ փուլ էին մտել 16 գեղեցկուհի, որոնք ներկայացնում էին Ֆրանսիան, Կոսովոն, Կոլումբիան, Չինաստանը, Անգոլան, Պուերտո Ռիկոն, Բրազիլիան, ԱՄՆ-ն, Նիդերլանդները, Ավստրալիան, Կոտսա Ռիկան, Ֆիլիպինները, Պորտուգալիան, Ուկրաինան, Պանաման և Վենեսուելան: 16 մասնակիցները բեմ են ներկայացել լողազգեստներով, որից հետո ժյուրին ընտրել էր 10 լավագույններին: Մրցույթի 3-րդ եզրափակիչ փուլում մասնակիցները պատասխանել են ժյուրիի հարցերին:
«Միսս Տիեզերք» մրցույթի հաղթողը ստանում է թագը, ինչպես նաև բնակարան Նյու Յորքում: Հաղթողին տրվող մրցանակների ընդհանուր գումարը կազմում է մոտ 250 հազար դոլար:











































