Բրիտանական Antimatter ռոք խմբի խմբի մեներգիչ, երգիչ-երգահան Մայքլ Մասսը, իռլանդացի երաժիշտ Լիզա Քոթբերթը և Тhe Beautified Project խումբն այսօր հանդես կգան համատեղ համերգային ծրագրով: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ռոք-խմբի վոկալիստ և կիթառահար Անդրե Սիմոնյանը:
«Ամեն մեկս կկատարենք մեր գործերը: Այսօրվա համերգն անտրակտ է` ակուստիկ կիթառներով, դաշնամուրով, ջութակներով, որտեղ առաջին անգամ կկատարենք Тhe Beautified Project խմբի դուետը Antimatter խմբի հետ»,- հայտնեց Ա. Սիմոնյան, որի հրավերով են Երևան ժամանել ռոք երաժիշտները` հավելելով, որ համերգին հրավիրված է նաև վրացի ջութակահար Հելեն Մեջիթովան և «Կոմիտաս» կվարտետից թավջութակահար Հասմիկ Վարդանյանը: Համերգը տեղի կունենա Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում:
Անդրե Սիմոնյանի խոսքով` առաջին անգամ է, որ մեզանում հայաստանյան ռոք խումբը դուետով հանդես է գալիս անգլիական ռոք խմբի հետ։ Նա նաև հայտնեց, որ Тhe Beautified Project-ի «Կոտրված ժպիտ» երգի հիմամբ վաղվանից կմեկնարկեն տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Տեսահոլովակի օպերատորը Դավիթ Այվազյանն է, ռեժիսորը` Հովիկ Հովհաննիսյանը:
Antimatter ռոք խումբը թողարկել է հետևյալ ալբոմները`Saviour (2001), Lights Out (2003), Planetary Confinement (2005), Leaving Eden (2007):
Тhe Beautified Project-ի ալբոմներն են` Behind the Happy Mask (2008), Beyond My Butterfly (2010):











































