2010 թ. երրորդ եռամսյակում Հայաստանի ֆոնդային բորսայում կատարված կորպորատիվ պարտատոմսերի հետ կապված գործարքների ծավալը զգալիորեն նվազել է այս տարվա երկրորդ և առաջին եռամսյակներում իրականացված գործարքների ծավալից: Սա երևում է ԱՎԾ հրապարակած տվյալներից: Այսպես, այս տարվա երրորդ եռամսյակում իրականացվել է 507 մլն դրամի գործարք` երկրորդ և առաջին եռամսյակների համապատասխանաբար 653 և 718 մլն դրամների փոխարեն: Փոխարենը կտրուկ աճել է պետական պարտատոմսերով իրականացվող գործարքների ծավալը: