Sunday, 05 07 2026
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:45
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:15
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին

Դիմում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Ժամանակին, երբ մեր երկրում դեռ նոր էր ունեցվածքի բաժանում տեղի ունենում, երբ մենք դեռ չգիտեինք, թե ովքեր են մեր երկրի հարուստները, միայն գիտեինք, որ մի քանի տարվա պետականություն ունենք, որ պատերազմը դեռ նոր է ավարտվել ու դեռ կարգին չի էլ ավարտվել, այդ նույն ժամանակ մենք դեռ իրադարձություններից կարգին գլուխ չհանած` արդեն սկսել էին բողոքել մեր իշխանություններից ու իշխանություններից բողոքելն արդեն լավ էլ մոդայի մեջ էր, ու իշխանություններն էլ մեր բողոքներից ոչ թե սթափվում, այլ մի տեսակ հարմարվելով` ականջի հետև էին գցում, մի խոսքով` երբ վիճակը մեր այսօրվանից շատ չէր տարբերվում, հենց այդ նույն ժամանակներում ամեն վատ լուրի սովորած մեր ականջները ցնցեցին երկու հայ մտավորականների ծանր հիվանդության մասին լուրերը:

Առաջինը Ռուբեն Հախվերդյանի հիվանդության մասին լուրն էր, տարիներ հետո` Հրանտ Մաթևոսյանինը: Առաջին դեպքում ժողովրդական հանգանակություն կազմակերպվեց, չգիտեմ ինչքան փող հավաքվեց, բայց որքանով ես եմ տեղյակ, ամեն բողոք ականջի հետև գցող իշխանության մեջ գտնվեցին մարդիկ, ովքեր հասկացան, որ Հախվերդյանին օգնելn իրենց բարեսրտության խնդիրը չէ, այլ իրենց պարտքը: Հախվերդյանի կյանքը փրկվեց: Մաթևոսյանի դեպքում` հանգանակության մասին լուրեր չունեմ, բայց որքանով ես եմ տեղեկացված, մեծ գրողը ծանր հիվանդության հետ պայքարելու իմաստը չեր տեսնում, ու նրա դուռն են գնում երկրի նախագահն ու կաթողիկոսը, հասկացնում, որ ախր քո կյանքը հո մենակ քոնը չէ, քեզ այսօր տեր չկանգնենք, վաղը ո՞նց ենք ժամանակի երեսին նայելու: Մաթևոսյանն էլ վիրահատվեց արտասահմանում, ցավոք, կյանքը փրկել չհաջողվեց, բայց դա արդեն Աստծո գործերն են:

Այսօր, հենց հիմա ծանր հիվանդ է մեր ժամանակի ամենատաղանդավոր հայ բանաստեղծը` Հովհաննես Գրիգորյանը: Վիրահատության համար 50 հազար դոլար է հարկավոր, երիտասարդները դրամահավաք են կազմակերպում, վարչապետի ու ԱԺ նախագահի ֆեյսբուքյան պատերն են ծեծում, բայց դեռ գումարի չնչին մասն է հավաքվել: Մեկ շաբաթում պետք է իրականացվի այդ վիրահատությունը Գերմանիայում:

Դիմում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին`
Պարո՛ն նախագահ, պահանջում եմ առաջիկա երկու օրերի ընթացքում ապահովել վերը նշված գումարը և ամեն կերպ աջակցել վիրահատությունը շուտափույթ իրականացնելուն: Եթե Հովհաննես Գրիգորյանին Դուք հիմա չօգնեք, մեր երկիրը առաջիկա 50 տարում գրող չի ծնելու: Ով կուզենա խիղճը լինել մի պետության, որը մի չնչին գումար պատրաստ չէ ծախսել այդ խիղճը փրկելու համար:

Վահրամ Դանիելյան

Հոբելյանական իրադարձություններ

Գիտեմ, տարիներ անց, իմ կիսանդրին էլ կցցվի
սահմանամերձ ինչ-որ մի խուլ գյուղի դպրոցի բակում,
որն հապշտապ կասֆալտապատեն 100-ամյակիս առիթով,
և գյուղապետը ելույթ կունենա հանդիսության ժամանակ
անուն-ազգանունս խառնելով իրար,
և աշակերտների համընդհանուր քրքիջը ծածկելու նպատակով
փողային նվագախումբն արտահերթ նվագելու հրահանգ
կստանա, իսկ լեզվի և գրականության ուսուցչուհին` խիստ
նկատողություն` գյուղապետի համար գրած ելույթի մեջ
այդ աններելի սխալը թույլ տալու համար…
Մայրաքաղաքից հրավիրված պաշտոնյան կընդգծի, որ
այս պահին նշվում է երկու հոբելյան,
մեկը /ձեռքով ցույց կտա կիսանդրիս/ ստիպել է մեզ
թողնել բան ու գործ և աշնան անձրևի միջով հասնել
սահմանամերձ գոտի, իսկ մյուսը /ձեռքը կպարզի
սահմանի ուղղությամբ/ այն է, որ լրանում է
հայ-թուրքական համաձայնագրի ստորագրման 35-ամյակը,
և ուշ չէ այն օրը, երբ սահմանները կբացվեն և հայ գրողի
աչքի առաջ/ նա նորից ձեռքը կմեկնի դեպի իմ կիսանդրին/
այս խուլ գյուղը կդառնա առևտրական աշխույժ,
ծաղկող կենտրոն: – Գյուղապետի նշանով հանդիսականների
բուռն ծափահարության տակ փողային նվագախումբը
կհնչեցնի փոխշահավետ առևտրական աշխույժ, ծաղկող
կենտրոնի լավատեսական հեռանկարը նշանավորող
աշխույժ, ծաղկող երաժշտություն:
Հետո հոբելյարի գրական գործունեության մասին
մանրամասն խոսք կասի ՀԳՄ վերջնական նախագահը
և մի քանի
զավեշտալի դեպք կպատմի իր և հոբելյարի համատեղ
աշխատանքային կյանքից և ապա հուզմունքով
և զարմանքով կհավաստի,
որ արդեն շունչը փչած հոբելյարի, այսինքն իմ
աչքերն ինքն է մի քանի անգամ փակել,
և դա իրոք այդպես էլ եղել է, որովհետև
ոչ մի կերպ չէի ուզում փակ աչքերով հեռանալ
այս չափազանց հետաքրքիր աշխարհից… Վերջում ՀԳՄ
նախագահը ծերունական մոռացկոտությամբ
ինձ չորրորդ անգամ
կպարգևատրի գրական վաստակի մեդալով,
ինչը ներելի է, եթե հիշենք նրա չափից դուրս
խորացած տարիքը…
…Չափից դուրս խորացած աշունը… չափից դուրս դեղնած
տերևները և չափից դուրս աշնանային
բանաստեղծություններս, որոնք գոռգոռալով կարտասանեն
աշակերտները` զրնգուն ձայներով և չափից դուրս
միապաղաղ անձրևը, որը խուլ հեծկլտում է
սահմանի թե այս և թե այն կողմում…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում