Facebook սոցիալական ցանցը փորձարկում է նոր գործիք, որի օգնությամբ օգտատերերը կարող են կազմել իրենց ընկերների «խելացի ցուցակներ» (Smart Lists): Ըստ այդմ` կլինեն գործընկերներ, համադասարանցիներ և հարևաններ խմբերը:
Ենթադրվում է, որ այս քայլին ղեկավարությունը գնացել է այն բանից հետո, երբ նմանատիպ խմբեր է բացել նաև նորաբաց Google+ սոցիալական ցանցը: Նշվում է, որ այս խմբերը շատ են տարբերվում 2007թ.-ից գործող Friends Lists` «ընկերների ցուցակներ» գործիքից, որն, ըստ վիճակագրության, բավարարում էր օգտատերերի ընդամենը 5%-ին: Այս մասին հաղորդում է Facebook կայքը:











































