Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Հայաստանը դիմում է Իրանին ու Նահանգներին

Հայաստանի վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ սեպտեմբերի 9-ի առավոտյան Փաշինյան-Մակրոն եւ Փաշինյան-Շոլց հեռախոսազրույցներից հետո, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Իրանի նախագահ Իբրահիմ Ռեյիսիի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Նիկոլ Փաշինյանը երկու հեռախոսազրույցներում էլ քննարկել է Արցախում հումանիտար ծանր իրավիճակը, ինչպես նաև սահմանային լարվածության աճն ու ադրբեջանական կուտակումներից բխող ապակայունացման վտանգը: Նիկոլ Փաշինյանը թե Իբրահիմ Ռայիսիի, թե Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցներում խոսել է ապակայունացում թույլ չտալու անհրաժեշտոության մասին, երկու զրուցակիցներին էլ հայտնելով այդ նպատակով Ադրբեջանի նախագահի հետ «հրատապ քննարկումներ» ունենալու պատրաստակամության մասին: Հրատապ քննարկումների պատրաստակամության մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր նաեւ Մակրոնին և Շոլցին: Նախ, Էնթոնի Բլինքենը, որ երեք օր առաջ հեռախոսազրույց էր ունեցել Իլհամ Ալիեւի հետ, փաստորեն երեք օր անց խոսում է նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ:

Իհարկե, այստեղ հետաքրքիր է, թե արդյո՞ք Բլինքենն է զանգ նախաձեռնողը, թե՞ Նիկոլ Փաշինյանը, որը սեպտեմբերի 9-ին փաստորեն խոսել է արդեն իսկ միանգամից չորս առանցքային պետության առաջնորդների հետ, եթե նկատի առնենք իհարկե, որ Կովկասի հարցերում ԱՄՆ զբաղվածության բարձրագույն մակարդակն առայժմ պետքարտուղարն է: Այդպիսով, արդեն իսկ չորս հեռախոսազրույցը թույլ է տալիս մտածել այն մասին, որ դրանց նախաձեռնությունը Երեւանից է և Նիկոլ Փաշինյանը փորձում է հնարավորինս արագ ստանալ «հրատապ քննարկումների» կազմակերպման նախաձեռնություն, այդ կերպ Հայաստանի սահմանների հանդեպ ագրեսիա թույլ չտալու համար: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը այդ պատրաստակամությամբ դե ֆակտո դիմում է թե Ֆրանսիային ու Գերմանիային, թե Նահանգներին, թե Իրանին:

Սա նշանակում է, որ չկա՞ այդպիսի քննարկում կազմկերպելու կոնկրետ պատրաստակամություն ունեցող կողմ և Նիկոլ Փաշինյանը դիմում է բոլորի՞ն, որևէ կողմից դրական արձագանք ստանալու և այդ կերպ իրավիճակի կառավարելիությունը ապահովելու համար, թե՞ Հայաստանի վարչապետի հեռախոսազանգերն ինքնին որոշակի առարկայական քննարկումներ են, յուրօրինակ «հրատապ քննարկումներ» ռեգիոնալ իրողություններով եւ հայ-ադրբեջանական կոնֆլիկտով հետաքրքրված, շահեր ունեցող խոշոր դերակատարների հետ, նրանց հետ քննարկելով կոնկրետ բովանդակություն պարունակող հարցեր, այսպես ասած ընդհանուր ընդունելիություն ստանալու և ըստ այդմ որեւէ քայլ կատարելու համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոշոր դերակատարների շահերն ու հետաքրքրությունները զգալիորեն իրարամերժ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում