Տնտեսական աճի տեմպի թուլացումը կանխատեսելի զարգացում էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
Թունյանը շեշտեց, որ իրենց թիրախն է` տարին պետք է ապահովենք նվազագույնը 7% տնտեսական աճ, իսկ բարեհաջող իրավիճակում՝ 9%․ «Մենք ունենք եկամուտների ու կապիտալի ներհոսք, պայմաններ ենք ստեղծում, որ մնան Հայաստանում»: Պատգամավորի խոսքով՝ անշարժ գույքի շուկայում կայունություն է նկատվում, սպեկուլյատիվ աճ չի նկատվում․ «Շինարարությունը կամաց-կամաց Երևանից դուրս է գալիս, մարզերում ակտիվ շինարարություն է: ՀՀ-ում այսօր մեծ ծավալով շինարարություն է: Կապանում բարձրահարկ շենքեր են կառուցվում, գները Երևանի հետ համադրելի են»:









































