«Սաոլա» թայֆունը հարվածել է Հոնկոնգին և Չինաստանի Գուանդուն նահանգին։ Reuters-ի փոխանցմամբ՝ աղետի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, վիրավորվել՝ 50-ը։
800 հազար մարդ տարհանվել է։
Թայֆունն ուղեկցվում է ուժեղ քամիներով և հորդառատ տեղումներով, որոնք որոշ շրջաններում ջրհեղեղի պատճառ են դարձել։ Ընկած ծառերը խոչընդոտել են ավտոճանապարհների երթեւեկությունը. Հարյուրավոր չվերթներ չեղարկվել են, խանութները չեն աշխատում, ուսումնական գործընթացը դադարեցվել է։
Աղետի էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է 125 կմ/ժ-ի։
Ներկայում թայֆունը շարժվում է դեպի Թայվան, թեև նրա ուժգնությունը նվազում է։
Թայվանի օդանավակայաններում թռիչքներն արդեն չեղարկվել են, իսկ բնակիչներին կոչ է արվել զգույշ լինել:










































