Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

ԱՄՆ-ն վերջին նախազգուշացումն է ստանում Սաուդյան Արաբիայից

Սաուդյան Արաբիայում իշխող կլանի ամենաակնառու և ակտիվ ներկայացուցիչներից մեկը` Թուրքի բեն Ֆայզալ Ալ-Սաուդն այսօր հոդված է հրապարակել The New York Times օրաթերթում, որտեղ զգուշացրել է ԱՄՆ-ին Պաղեստինի հարցում ունեցած սխալ քաղաքակաանության դեպքում սաուդական պատասխանի մասին:

Հոդվածը կոչվում է «Վետո կդնես՝ կկորցնես դաշնակցիդ»: Արքայազնը գրում է, որ Սաուդյան Արաբիան այլևս ի վիճակի չի լինի համագործակցել ԱՄՆ-ի հետ, եթե վերջինս վետո դնի Պաղեստինի անդամակցությանը ՄԱԿ-ին: «Արաբական երկրները զգալի փոփոխություններ են ապրում: Հատուկ հարաբերություններն ԱՄՆ-ի հետ արաբների և մուսուլմանների մեծամասնության կողմից կդիտարկվեն որպես թունավորող: Իսլամական ժողովուրդներն ազատություն են ցանկանում Պաղեստինի համար»,- գրել է Թուրքի Ալ-Սաուդը:

Արքայազնը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին, թե ամենաքիչը, որ ամերիկացիները կարող են անել այս իրավիճակում, թողնեն սաուդցիներին, եվրոպացիներին և արաբական չափավոր ռեժիմներին՝ առաջ տանելու պաղեստինցիների իրավունքները ՄԱԿ-ում: «Դրանից կպարտվեն միայն Իրանն ու Սիրիան` կուսակցություն-պետությունները, որոնք անտրտունջ աշխատել են տարածաշրջանային խաղաղության գործընթացը տապալելու համար: Սաուդյան Արաբիան վերջերս քննադատաբար է վերաբերվում Բաշար Ալ-Ասադի բռնի ռեժիմին և, ի նշան բողոքի խաղաղ ցուցարարների սպանության դեմ, հետ է կանչել իր դեսպանին Դամասակոսից: Ասադի բարբարոսական ռեժիմի անկումն անխուսափելի է: Այն զգալիորեն կթուլացնի Իրանին, որը կկորցնի արաբական աշխարհում գժտություն մտցնելու բոլոր հնարավորությունները»,- գրել է Թուրքի Ալ-Սաուդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում