Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Հարությունյանը հրաժարական տվեց. ո՞րն է հաջորդ քայլը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է իր հրաժարականի մասին: Նա հայտարարել է, որ ստեղծված  իրավիճակը պահանջում է փոփոխություններ, և դրանք սկսում է իրենից: «Այսօր աշխարհում ձևավորված աշխարհաքաղաքական անկայուն վիճակը, տարածաշրջանային իրադարձություններն ու կանխատեսվող զարգացումները, Արցախում և դրա շուրջ տեղի ունեցող երևույթները, արցախյան ներքաղաքական ու ներհասարակական մթնոլորտն ուղղակիորեն հուշում են, որ առկա է մոտեցումների ու քայլերի փոփոխության, ճկունություն դրսևորելու անհրաժեշտություն: Նշվածին հասնելու համար Արցախում անհրաժեշտ է հիմնական դերակատարների փոփոխություն՝ սկսած ինձնից», հայտարարել է Արայիկ Հարությունյանը: Նրա հրաժարականի վերաբերյալ հայտարարության այդ պարբերությունը հարց է առաջացնում, թե ումո՞վ պետք է շարունակվի փոփոխությունը:

Փաստացի, մի փոփոխություն տեղի ունեցավ նրա հրաժարականից առաջ՝ փոխվեց ԱԺ նախագահը և Արայիկ Հարությունյանի հիմնած «Ազատ Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Թովմասյանին փոխարինեց Արցախի ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Մյուս փոփոխությունը փաստացի արդեն անմիջականորեն Արայիկ Հարությունյանի հրաժարականն է, որը ներառում է ըստ էության նաև ԱԽ քարտուղարի փոփոխություն, քանի որ Հարությունյանը հայտարարել է ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին Պետնախարար նշանակելու հրամանագրի մասին, որը փաստորեն նախագահ Հարությունյանի վերջին հրամանագիրն է: Պետնախարարի պաշտոնը թողել է Գուրգեն Ներսիսյանը: Սամվել Շահրամանյանը փաստացի դառնում է Արցախի գործադիր իշխանության ղեկավար, իսկ ահա՝ Արցախի ղեկավար է, թե՞ պարզապես ներարցախյան ազդեցիկ ուժերի կոնսենսուսով նշանակված դե ֆակտո մոդերատոր կամ սուր ճգնաժամի կառավարման մենեջեր, թերևս կերևա ժամանակի ընթացքում: Մեծ հաշվով, հնարավոր է ասել, որ Արցախում ձևավորվում է կոալիցիոն նոր իշխանություն, թեև այդ իշխանությունը գուցե ունի ավելի շատ «ուրվականային» բնույթ, այսինքն դրա գլխավոր դերակատարները թերևս կառավարրման համակարգում պաշտոնյաներ, հրապարակային պատասխանատուներ չեն:

Սա արտառոց իրավիճակ է, թեև Արցախի ներկայիս դրության պայմաններում մեղմ ասած իրատեսական չէ սովորական, այսպես ասած դասական իրավիճակ պատկերացնելը: Սամվել Շահրամանյանը կենսագրական առումով աչքի է ընկնում նրանով, որ փաստացի Արցախի ԱԱԾ կադր է, երկար տարիներ աշխատել է այդ համակարգում, իսկ 2018-2020 թվականներին գլխավորել Արցախի ԱԱԾ-ն: Հատկանշական է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, նրան գեներալ մայորի կոչում է շնորհել, իսկ նույն օրվա հրամանագրով էլ Արցախի զբոսաշրջության, երիտասարդության, ռազմահայրենասիրության հարցերի նախարար է նշանակել Արայիկ Հարությունյանը: Շահրամանյանի ընթացիկ գործունեության համատեքստում ուշադրության է արժանի այն, որ նա էր 2023-ի մարտին Ադրբեջանի պատվիրակ Մամեդովի հետ Արցախից բանակցողը՝ Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնում: Տեղի էր ունեցել երկու հանդիպում: Մամեդովը Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր է, որ Ալիևի հրամանով նշանակվել է Արցախի ներկայացուցիչների հետ բանակցության պատվիրակ: Սակայն, երկու հանդիպումից հետո, որ տեղի էին ունեցել այն ժամանակ խաղաղապահների հրամանատար Վոլկովի ներկայությամբ՝ խաղաղապահների կենտրոնակայան Իվանյանում, շարունակություն չեղավ, Ադրբեջանը հրաժարվեց: Մեծ հավանականությամբ Շահրամանյանի նշանակումը պետնախարարի պաշտոնին՝ անցումային լուծում է, այսպես ասած միջանկյալ տրամաբանությամբ, ինչն իհարկե ամեևին չի բացառում դրա երկարաժամկետայնությունը: Հարցն այն է, թե արդյո՞ք Արցախում այդ լուծման հանգել են պատկերացնելով նաև հետագա շրջափուլեր և քայլեր, թե՞ Արցախը կատարել է քայլ, սպասելով ինչ որ «պատասխան» քայլի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում