Ամբողջ մշակութային հանրույթը կտրականապես դեմ են Ֆրանսիայի հրապարակում որևէ արձանի տեղադրմանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց արվեստաբան Լիլիթ Սարգսյանը:
Սարգսյանի կարծում է, որ ափսոս է Ազնավուրի արձանը, խեղվելու է ամբողջ տարածքը․ «Որևէ հայ չի կարող դեմ լինել Ազնավուրի արձան ունենալուն, բայց ինչպիսին ու որտեղ: Դեմ չէինք լինի, որ Ազնավուրի հուշարձանը լիներ Մոսկվա կինոթատրոնի տարածքում: Լավագույն տարբերակը՝ Ազնավուրի արձանների հետ կապված որոշումը չեղարկելն է»:










































