Ինչպես հաղորդում է CA-NEWS գործակալությունը՝ հղում անելով Новый регион լրատվական գործակալությանը, ԱՊՀ երկրների քաղաքացիներն այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում ավելի ակտիվորեն են սկսել դիմել կացության իրավունք ստանալու համար:
Ռուսաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ առաջին վեց ամիսներին ՌԴ քաղաքացիություն կամ կացության իրավունք է ստացել 159 հազար մարդ, որոնցից ամենաշատը ուզբեկներ են` 28.6 հազար մարդ: Կովկասյան հանրապետություններից նմանատիպ իրավունք է ստացել 30 հազար մարդ, որոնցից 15 հազարը հայեր են:









































