Ադրբեջանից հումանիտար օգնություն տեղափոխելը կգլխավորի Մեհրիբան Ալիևան, կգա Աղդամ, կլինի հրաշալի PR: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը:
Յունուսովի խոսքով՝ Աղդամով ԼՂ հումանիտար օգնություն հասցնելուց հետո Ադրբեջանը 2020-ի հայտարարության 6-րդ կետի վերանայման հարց կդնի․ «Ղարաբաղում պրոպագանդում են, որ միակ հույսը Ռուսաստանն է, իսկ Նիկոլ Փաշինյանը «լվացել է ձեռքերը: Այսօր Արցախում ՌԴ քաղաքացիներ քիչ կան, ՌԴ-ն այնպես պետք է անի, որ շատ լինեն: Ադրբեջանը խաղում է Արևմուտքից դեպի Ռուսաստան խաղը՝ խլելու իր համար մեծ մասնաբաժին: Մեծ հաշվով՝ հայերը և ադրբեջանցիները մեծ աշխարհաքաղաքական խաղի «պեշկա» են»:










































