Հայաստանում և Արցախում իրադարձությունները միմյանց վրա փոխազդեցություն ունեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը Արցախի ներքաղաքական խնդիրներին չեզոքություն է պահում․ «Պատերազմի ելքը շատ բան է փոխել․ Հայաստանը չի կարող միջամտել Արցախի ներքին հարցերին: Չեմ կարծում՝ Արցախում իշխանափոխությունը կարող է հետևանք դառնալ Հայաստանի համար»:









































