Արցախի ակնկալիքները պարզ չեն, իշխանությունները իրատեսական ոչինչ չեն ասում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ նախագահ Դավիթ Բաբայանը:
Խոսելով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին, Բաբայանը նշեց, որ Ադրբեջանը մի տարի է՝ պնդում է, որ երկխոսություն է ուզում առանց միջնորդների․ «Որքան փորձ է արվել երրորդ կողմի միջնորդությամբ բանակցել, չի ստացվել: Երրորդ երկիրը կլինի ՌԴ-ն, թե միջազգային հանրությունը՝ կապ չունի Ադրբեջանի հետ: Բանակցություններից հրաժարվել է Ադրբեջանը, ոչ թե Արցախը»: Բաբայանը նաև տեղեկացրեց, որ Լաչինի միջանցքը միակողմանի բացելու խոսակցություններից Արցախում մի փոքր խուճապ կա:








































