Բոլոր նրանք, ովքեր կյանքում գեթ մեկ անգամ մարիխուանա են ծխել, գիտեն, որ այդ թմրամիջոցի ազդեցության թուլացումից հետո լինում է քաղցի սուր զգացում: Սակայն ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր սովորաբար օգտագործում են այս թմրանյութը, հավելյալ քաշ հավաքելուն ավելի քիչ են հակված:
Ուսումնասիրելով մոտ 50 հազար ամերիկացիների տվյալները` գիտնականները պարզել են, որ շաբաթական առնվազն 3 անգամ մարիխուանա ծխած մարդկանց միայն 14-17%-ն է տառապում ճարպակալումից: Միևնույն ժամանակ, 22-25% է ճարպակալման թիվը նրանց շրջանում, ովքեր ուսումնասիրությունից առաջ ընկած մեկ տարվա ընթացքում այդ թմրանյութը չէին օգտագործել:
«Սկզբում մենք կարծում էինք, որ սխալվել ենք հաշվարկների մեջ: Սակայն ամեն ինչ ճիշտ էր: Բայց սա չի նշանակում, որ մարիխուանան թույլ է տալիս նիհարել»,- ասել է հետազոտողներից մեկը: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:







































