Չնայած տնտեսության տարբեր ոլորտներում տեղի ունեցող բացասական երևույթներին, վիսկիի վաճառքի ծավալները Մեծ Բրիտանիայում ռեկորդային աճ են արձանագրում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Մեծ Բրիտանիայից արտահանման ծավալներն աճել են ավելի քան 20%-ով: Շոտլանդական ըմպելիքի հիմնական սպառողը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, սակայն դրա նկատմամբ հետաքրքրությունն աճում է նաև Ասիայում և Հարավային Ամերիկայում: Առաջին անգամ վիսկիի սիրահարների հնգյակում հայտնվել է Թայվանը, իսկ Բրազիլիայում անցած մեկ տարվա ընթացքում վաճառքը կրկնապատկվել է:









































