Ընտրություններին մասնակցում ենք գործընթացին քաղաքական ու արժեքային բովանդակություն հաղորդելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը:
Նորիկյանի խոսքով` 30 տարի մեր հասարակությանը այնպես են դեգրադացրել, որ ասֆալտ փռելը դարձել է պետականաշինության ատրիբուդ. «Ասֆալտ փռելը ընդամենը բարեկարգման մի մաս է, ոչ ռազմավարական: Երևանը աստիճանաբար մեգապոլիսի է վերածվում: Պետք է Երևանում լուծել ինքնակամ կառույցների քանդման կամ օրինականցման հարցը: Մենք արժանի ենք ապրելու թվայնացված քաղաքում: Մենք դիտարկում ենք Երևանը Թամանյանի պատկերացրած այգի քաղաքի վերածելու կոնցեպտը»:











































