Տանզանիայի ափերի մոտ շաբաթ օրը կործանված լաստանավի զոհերի թիվը հասել է 240-ի: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Նշվում է, թե փրկարարները կանխատեսում են, որ զոհերի թիվն ավելի կմեծանա:
Euronews-ի փոխանցմամբ՝ վիրավորների մեջ շատ են ծանր վիճակում գտնվող ուղևորները: Իրավիճակն ավելի է բարդանում համապատասխան սարքավորումների բացակայության պատճառով: Բացի այդ, փրկարարները չեն կարողանում ավարտել աշխատանքները, քանի որ Հնդկական ծովի զանզիբարյան մասում ուժեղ ստորջրյա հոսքեր կան:
Տանզանիայի իշխանությունները պարզել են, որ լաստանավի վրա գտնվել է ավելի քան 600 ուղևոր, ինչը անվտանգության նորմերի կոպիտ խախտում է:









































