Եգիպտոսի ոստիկանությունը կիրակի օրը ձերբակալել է 92 մարդու, որոնք մեղադրվում են Կահիրեում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում գործելու մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ դեսպանատան վրա հարձակում գործելու համար ձերբակալվել է ընդհանուր առմամբ 130 մարդ: Հիշեցնենք, որ բախումները դեսպանատան մոտ սկսվել էին շաբաթ օրը կեսգիշերին։ Հետագայում դրանք վերածվել էին դեսպանատան շենքի վրա հարձակման: Եգիպտացիները բողոքում էին եգիպտա-իսրայելական սահմանի մոտ Իսրայելի օդուժի կողմից եգիպտացի մի քանի ոստիկանների սպանվելու դեմ: Թեպետ Իսրայելը պաշտոնապես ներողություն էր խնդրել, այդուհանդերձ, եգիպտացիների բուռն բողոքները վերածվեցին բախումների և հարձակման:









































