Ռուսաստանն արդեն պարտվել է պատերազմում, չի կարող հասնել իր սկզբնական նպատակին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Քեմփ Դեյվիդում Ճապոնիայի և Հարավային Կորեայի ղեկավարների հետ եռակողմ գագաթնաժողովից հետո։
Ջո Բայդենը նաեւ «ծիծաղելի» է անվանել Պուտինի փաստարկները պատերազմ սկսելու մասին։
«Ռուսաստանն արդեն պարտվել է, չի կարող հասնել այն սկզբնական նպատակին, որը պնդում էր։ Դա անհնար է»,- ասել է Բայդենը։
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ Ռուսաստանի ագրեսիան առանց պատասխանի թողնելը կարող է ազդանշան լինել Չինաստանին՝ Թայվանի հետ կապված։
«Պատկերացրեք, եթե մենք ոչինչ չանեինք… մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ դա կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում»: Եթե մենք ձեռքերը ծալած մնայինք, ի՞նչ ուղերձ կուղարկեինք Չինաստանին Թայվանի վերաբերյալ։ Սա ի՞նչ ազդանշան կտա ամբողջ աշխարհին»,- ասել է Բայդենը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմի հետեւանքները դուրս են գալիս Եվրոպայի սահմաններից։ Ինչպես նշել է Բայդենը, ռուսական միջամտությունը միայն եվրոպական խնդիր չէ, նման միջամտություն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չի եղել։










































