Իրանի աշխարհազորային «Բասիջ» կազմակերպության հրամանատար Մուհամադ Ռեզա Նաղդին իրանական SNN գործակալության հետ զրույցում հայտարարել է. «Հարկ եղած ժամանակ, մեր քաղաքականությունն առաջ տանելու նպատակով, պատրաստ ենք միջամտել արևմտյան երկրների ներքին գործերին:
Այնպես չէ, որ միջամտությունը միայն Արևմուտքի մենաշնորհն է, մենք էլ ենք պատրաստ, հանուն մեր քաղաքականության, միջամտել Արևմուտքի ներքին գործերին»։
Նշենք, որ առաջին անգամ է Իրանի ռազմական բարձրաստիճան պաշտոնյան հայտարարում է, թե պատրաստ են միջամտել այլ երկրների ներքին գործերին:
Հիշեցնենք, որ Լոնդոնի ցույցերի ընթացքում Նաղդին առաջարկել էր, որ Իրանի աշխարհազորայինները՝ որպես խաղաղապահ ուժեր, մեկնեն Բրիտանիա և ցուցարար ժողովրդին պաշտպանեն իրավապահներից:











































