Իսպանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի EG.5՝ «Էրիս» տարբերակով վարակման ավելի քան 120 դեպք, որոնցից 52-ը բաժին է ընկնում Կատալոնիային։ Այս մասին հայտնում է El Periódico թերթը։
Պարբերականը նշում է, որ Կատալոնիայում կորոնավիրուսի EG.5 տարբերակն առաջին անգամ հայտնաբերվել է հունիսի 8-ին: Ինչպես պարզաբանել են բժիշկները, տեղի հիվանդանոցներում հոսպիտալացվածների թվի աճի պատճառը կարող է լինել կորոնավիրուսի նոր տարբերակը։
Ըստ իսպանական մամուլի՝ այժմ թագավորությունում ավելացել են կորոնավիրուսով վարակման դեպքերը։ Եթե հուլիսի սկզբին 100.000 բնակչի հաշվով 29 դեպք էր արձանագրվել, ապա այժմ այդ թիվը մոտենում է 90-ի։ Ամենից հաճախ հիվանդությունը թեթև ընթացք ունի։









































