Ոմանք մտածում են, որ Արցախի խնդրի քաղաքական էջը փակված է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանը:
Մելիքյանի խոսքով՝ գետնի վրա Արցախի հիմնախնդիրը կա ու դրանից հեշտ չէ ազատվել․ «Ալմա Աթայի խայտառակ համաձայնագրով նոր բովանդակություն մտցնելը ԼՂ բարդագույն խնդրում բոլորի համար այդ տարածքը դարձրեց ադրբեջանական: Պետք է հիշել, որ Արցախի հիմնախնդիրը չի առաջացել Լաչինի շրջափակումով: Լաչինի փակումը առանձին միավոր չէ, օդից չի եկել»:










































