Եվրոպան, հատկապես Ֆրանսիան լուրջ են տրամադրված ՀՀ նկատմամբ, բայց լուրջ քայլերի չեն կարող դիմել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսահայ անվանի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը «տուփիկի» մեջ է, դժվար է ժողովրդին բացատրել՝ ինչ քայլերի կարող ենք դիմել․ «Հետպատերազմյան հարցերը պետք է լուծել, ինչ հնարավորություններ ունենք ու ինչ է սպասվում Արցախին»:
Դերասանը հռետորական հարցադրում է անում՝ Հայաստանը Սփյուռքից բացի ներդրումներ սպասելուց ինչ «լեզու» է տալիս․ «Հայաստանին ձեռնտու չէ, որ Սփյուռքում ամեն մեկը առաջ տանի հարցը: Չենք կարողանում միասնական քայլերի գնալ, դառնում ենք մենք մեր թշնամին»: