«Երևանը վիշապ է» արտահայտությանը ավելացել է ևս մի բան՝ Երևանը զարգանում է, մարզերը՝ դատարկվում:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ճարտարապետ, ճարտարապետության պրոֆեսոր Կարեն Բալյանը:
Ճարտարապետի խոսքով՝ Երևանը զարգանում է բնակելի շինարարության հաշվին, պետք է կանգնեցնել․ «Երևանը զարգանում է առանց որևէ պատկերացումների՝ ուր է ուզում գնալ: Պետք է կանգնեցնել Երևանում բնակարանաշինությունը»:












































