Արցախցիները Արթուր Օսիպյանի գլխավորությամբ ճիշտ ճանապարհ են ընտրել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԲԱՑՈՒՄ քաղաքացիական նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը:
Այվազյանի խոսքով՝միջանցքը Արցախը Հայաստանին կապող պորտալարն է և այն բացելը հրատապ է: Նույն նախաձեռնության անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը՝ Միջանցքը փակվել է համատեղ պլանավորված գործողությամբ․ «Արցախահայության սովամահության եզրին է, իսկ ռուս խաղաղապահները ռեգուլյար սնունդ են ստանում»: ԲԱՑՈՒՄ քաղաքացիական նախաձեռնության անդամ ները ԱԳՆ-ից պահանջում են այն փաստաթղթերը, որով դիմել են ՄԱԿ-ին և խորհրդի անդամ հինգ երկրներին․ «Արցախում ցեղասպանություն է, իսկ եթե ՀՀ-ն որևէ կերպ ատամ ցույց չի տալիս, խնդիրների կբախվի»:










































