Wednesday, 17 06 2026
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ

Հյուրանոցի համարը ծառայեցվել է թմրամիջոցների պատրաստման, իրացման նպատակով փաթեթավորման տարածք. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի շարք անձանց կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2023թ. մարտի 14-ին` ժամը 23:30-ին, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել էր Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էին թվով 3 փաթեթ՝ 1.056 գրամ քաշով «մեթամֆետամին», մանր չափերի՝ ընդհանուրը 0,6 գրամ քաշով «տետրահիդրոկաինաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոցներ,ինչպես նաև՝ անշեղբ, հարվածող-ջարդող կռփազենք։

Իրականացված վարութային և ապացուցողական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էին քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ. տվյալներ էին ստացվել՝ թմրամիջոցների իրացմամբ զբաղվող հանցավոր շղթայի ևս երկու մասնակցի, նրանց գտնվելու վայրի մասին:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ժամեր անց Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում հայտնաբերվել և ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալել էին Երևանի և Արմավիրի մարզի՝ 1984թ. ծնված երկու տղամարդ:

Նախաքննությամբ պարզվել էր, որ վերջիններս, խմբի կազմում նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք էին բերել և պահել առաձնապես խոշոր չափերի՝ 15,8166 գրամ քաշով «Մեթամֆետամին», խոշոր չափերի՝ ընդհանուր 0.735 գրամ քաշով «Ացետիլացված ափիոն» և զգալի չափերի՝ ընդհանուր 11,97 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որոնք հայտնաբերվել էին Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող վերոհիշյալ հյուրանոցային համալիրում կատարված խուզարկությամբ:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել էր նաև, որ Արմավիրի մարզի՝ 1984 թվականին ծնված բնակիչն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել է զգալի չափերի՝ ընդհանուր 0,125 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի և մանր չափերի, ընդհանուրը՝ 0,68 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որոնք հայտնաբերվել էին վերջինիս անձնական խուզարկությամբ:

Քննությամբ պարզվել էր, որ հիշյալ անձանց կողմից վարձակալված հյուրանոցային համարը որոշակի ժամանակահատվածում ծառայեցվել է՝ որպես թմրամիջոցների պատրաստման, իրացման նպատակով փաթեթավորման տարածք։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրեսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 334-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի 1984 թվականին ծնված բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Արմավիրի մարզի՝ 1984 թվականին ծնված բնակչին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 1-ին մասով:

Որպես խափանման միջոց՝ նշված երեք մեղադրյալների նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, նրանց վերաբերյալ նյութերն առանձնացվել են առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման աղբյուրը, շրջանառության շղթայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում