ՄԱԿ ԱԽ-ում ակնկալվող դիվանագիտական ճակատամարտին ընդառաջ լուրջ դիմակայության ականատեսն ենք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
Պետրոսյանի դիտարկմամբ՝ ԵՄ-ի կողմից Բաքվի ապատեղեկատվության հերքումը չափազանց կարևոր էր․ «ԵՄ հրապարակային քայլերը կարևոր են: ԵՄ հրապարակային անդրադարձը հնարավոր էսկալացիայի համար կանխարգելիչ նշանակություն ունի: Ադրբեջանը կրակելով ԵՄ դիտորդների ուղղությամբ՝ ազդակ ուղղեց՝ թքած ունենք ձեր արձանագրումների վրա»:









































