Այն, ինչ մենք համարում ենք ցեղասպանության վտանգ, դրսի համար դեռ այդպես չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիական Էքս-ան-Պրովանսի Սիանս-Պո համալսարանի դասախոս Թալին Փափազյանը:
Փափազյանի խոսքով՝ «Ցեղասպանություն» բառը օգտագործելուց երկար պետք է մտածենք, էմոցիաներով չպետք է առաջնորդվել․ «Ոչ ոք չի գալու փրկելու արցախցիներին․ իրավունք չունենք անիրական հույսերի վրա մեր քայլերը կառուցել: ԼՂ հարցում մենք դաշնակիցներ չունենք, իսկ Ֆրանսիայի աջակցությունը միայն մարդասիրական է»:












































