Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի «Խետաֆե»-ի հետ խաղից հետո (4:2) հայտարարել է, որ դժգոհ է իր թիմի գործողություններից:
«Հարկավոր է խոստովանել, որ մրցավարը սխալմամբ 11-մետրանոց հարված նշանակեց մեր օգտին: Կրիշտիանոն ոմանց նման դերասան չէ, բայց ես ևս մեկ անգամ կասեմ, որ այնտեղ 11-մետրանոց չկար:
«Խետաֆե»-ն հրաշալի հանդիպում անցկացրեց, իսկ մենք` ոչ: Չնայած մրցավարը 11-մետրանոցը նշանակեց այն պահին, երբ մենք կատարյալ առավելություն ունեինք, ես նախատեսել էի հաղթել առանց այդ 11-մետրանոցի:
Մրցակիցը կազմակերպված էր խաղում, իսկ իմ թիմը լավ չխաղաց և այժմ ես պետք է համապատասխան եզրակացություններ անեմ: Այո, երբեմն մենք հրաշալի էինք գործում գրոհներ կազմակերպելիս, գեղեցիկ գոլեր խփեցինք, այդուհանդերձ մեր խաղը չստացվեց: Հաշվի առնելով խաղի ընթացքը` մենք նույնպես կարող էինք «Բարսելոնա»-ի նման միավորներ կորցնել»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում AS-ը:









































