Ռուս խաղաղապահները մերժել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման` Հակարիի կամուրջ ավտոերթն ուղեկցելու դիմումը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ:
Արշակյանի խոսքով՝ խաղաղապահ մանդատը ենթադրում էր, որ նրանք պետք է ապահովեին ԼՂ բնակչության անվտանգությունն ու ազատ տեղաշարժը․ «Ռուս խաղաղապահները հրամանը չեն կատարում, պատասխանատվություն չկա: Ռուս խաղաղապահների կողմից ցինիկ պատասխան է տրվել արցախցիներին, բա ձեր գործը որն է: Ռուս խաղաղապահների կողմից լուրջ անպատասխանատու հայտարարություն է, սա պետք է ԱԺ և ԱԳՆ մակարդակով քննարկվի»:











































