Ադրբեջանը նոր չէ փախստականների խնդիրը դարձրել բանակցային գործընթացի մաս, ՀՀ-ն ոչինչ չի անում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:
Ավագյանի խոսքով՝ ադրբեջանցի «փախստականների» հարցը մտնում է բանակցային գործընթաց, իսկ հայ փախստականներինը մնում օդում․ «Հայ փախստականը ձևավորվել է Սումգայիթի ցեղասպանության հետևանքով: Փախստականների հարցով նույն վիճակում ենք, ինչ 2018-ից առաջ: 92 թվականից հայ փախստականների հարցը դուրս մնաց բանակցային գործընթացից»:











































