Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում հրապարակել է լուսանկար, որում պատկերված է տարեց տղամարդ, ում ինքնազգացողությունը վատացել է։
«Լեռնային Ղարաբաղում ամեն օր մարդիկ թերսնման պատճառով կորցնում են գիտակցությունը։
Ադրբեջանի ղեկավարությունն անմիջական պատասխանատվություն է կրում սրա համար, և միջազգային հանրությունը կիսում է այդ պատասխանատվությունը՝ ոչինչ չանելով մարդկանց կյանքերը փրկելու համար»,– հրապարակմանը կից գրել է Մարուքյանը։











































