Դեպի Հակարի կամուրջ ակցիան ռիսկային է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խբմակցության ԱՀ պատգամավոր Արամ Հարությունյանը:
Պատգամավորի խոսքով՝ շարժման նախաձեռնողները կիրազեկեն ակցիայի մասին ռուս խաղաղապահներին:
Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, թե պետք է գրավել Արցախի օդանավակայանը, Հարությունյանը արձագանքեց․«Եթե իմանանք օդանավակայան գրավելով մեր հարցերը կլուծվի՝ կգրավենք: Օդանավակայան գրավելը հարցի լուծում չէ»:








































